Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվն ավելացել է շուրջ 100 հազարով

Համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվն ավելացել է շուրջ 100 հազարով
16.07.2013 | 18:20

2013 թվականի առաջին կիսամյակում, ամփոփ տվյալներով, մայրաքաղաքի համաբուժարաններ է դիմել 1008853 քաղաքացի: Լաբորատոր-գործիքային հետազոտություններ են անցել 543457 անձինք: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը ավելացել է շուրջ 100 հազարով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում ստացիոնար բուժման ուղեգրված 13558 հիվանդներից պետպատվերի շրջանակում սպասարկվել է 7882-ը:

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացող 12864 անձանցից պետպատվերով վիրահատվել է 7804-ը:

Միևնույն ժամանակ նվազել է վճարովի հիմունքներով ընդունված հիվանդների թիվը: Եթե 2012 թվականին վճարովի ծառայություններից օգտվել է 4667 քաղաքացի, ապա այս տարվա առաջին կիսամյակում նրանց թիվը կազմել է 4389:

Հունվար-հունիս ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ, կատարվել է 3074 վիրահատություն:

Դիտվել է՝ 2447

Մեկնաբանություններ